Լրահոս 24/7

ՊՆ «Ուրալի» վթարի մասով մեղադրանք է առաջադրվել ևս 2 պաշտոնատար անձի

Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար, մեղադրանքներ էին ներկայացվել տրանսպորտային միջոցը վարող ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձի։Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով, մեղադրանքներ են ներկայացվել նաև նույն զորամասի՝ տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, անձնակազմի տեխնիկական պատրաստության համար պատասխանատու, ինչպես նաև՝ հավաքակայանից դուրս եկող և վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններով օժտված ևս երկու պաշտոնատար անձի։

Վերոնշյալ երկու անձանց ներկայացվել է մեղադրանք, և դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

11 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

12 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

12 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

12 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

12 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

12 hours ago