Լրահոս 24/7

Վտանգը դեռ չի նվազել. Գնել Սանոսյան

Թեև առավոտից ջրի մակարդակի բավականին նվազում ունեինք, վերջին կես ժամում երկու հատվածում դիտարկում ենք որոշակի ջրի շերտ, որը կարծես նահանջել էր, բայց հիմա կրկին բարձրանում է: Այդ մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է եղանակային պայմաններով, ջրի հոսքով:

«Բոլորին, հատկապես մեր հարակից բնակավայրերի բնակիչներին նորից կոչ եմ անում, որ թեև առավոտյան նրանք տեսել են, որ ջուրը որոշակիորեն նվազել է, բայց, այնուամենայնիվ, վտանգը դեռ չի նվազել, և պետք է զգուշություն ցուցաբերել և փրկարարների ու մյուս աշխատակիցների ցուցումներին հետևել, որպեսզի ոչ ցանկալի միջադեպեր չունենանք»,- ասաց նախարարը:

Գնել Սանոսյանը նաև ասաց, որ ամեն ինչ գույքագրվում է, և պետությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել տուժածներին:

«Մեր այն հայրենակիցները, որոնք տուժում են, տուժել են, հորդորում եմ՝ մեր հանձնաժողովների հետ աշխատեն, գույքագրեն՝ ինչպիսի վնասներ են կրել»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

13 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

14 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

14 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

14 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

15 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

15 hours ago