Լրահոս 24/7

Իսրայելի ՊԲ ԳՇ-ն հետաքննություն է սկսել Ռաֆահում պաղեստինցի բնակիչների զոհվելու կապակցությամբ

Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի փաստահավաք մարմինը  հետաքննություն է սկսել մայիսի 26-ին Գազայի հարավում Ռաֆահի ռմբակոծության հետևանքով խաղաղ բնակիչների մահվան հանգամանքների վերաբերյալ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը։

«Գլխավոր զինվորական դատախազ Յիֆաթ Թոմեր-Երուշալմին հանձնարարել է Գլխավոր շտաբի փաստահավաք ապարատին հետաքննել երեկ Ռաֆահում հասցված հարվածները։ Միջադեպը հետաքննում է Փաստահավաք ապարատը, որն անկախ մարմին է և  պատասխանատու է ռազմական գործողությունների ընթացքում բացառիկ միջադեպերի հետաքննության համար։ Գլխավոր շտաբի փաստահավաք խումբը հետաքննում է հարվածի գոտում խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները»,- ասված է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում նաև ափսոսանք է հայտնվում ռազմական գործողություններին  չներգրավված քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար։

Թիվ 1

Recent Posts

Լևոն Բարսեղյանը կգլխավորի եվրոպամետ ուժերի դաշինքը

«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…

19 minutes ago

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90 տոկոսը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…

48 minutes ago

Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…

1 hour ago

Ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները. Թորոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…

1 hour ago

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. Փաշինյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ սա…

2 hours ago