Լրահոս 24/7

Վարչապետի ուղերձը Հանրապետության տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով.

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ:

Այս օրը խորհրդանշում է նաև ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետև 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր և գործադիր իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը և կրողը, պետության հիմնադիրը և ինքնիշխանը: Սա է հանրապետության գաղափարաբանությունը, որ 1918 թվականին մեր իրականության մեջ հաստատվեց առաջին անգամ:

Ժողովրդի՝ որպես իշխանության բարձրագույն կրողի հաստատումը շրջադարձային կետ է մեր պատմության համար, և խորքային այս հայեցակարգը սեփական ձեռքերով սեփական ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու հնարավորության մասին է:

Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում:

Սա չափազանց հավակնոտ և պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե պետության հիմնադրմամբ նրա հարատևությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձևեր չեն ձևավորվում:

Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը:2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:

Մտածողության այդ նոր ձևերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատևության ապահովման բանաձևը, կենսունակ լինելու գրավականը:

Մեր կառավարությունը հենց այս մեթոդով է առաջնորդում Հայաստանի Հանրապետությունը, այն ըմբռնմամբ, որ կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն:

Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է: Բայց նաև նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն:

Զգուշավոր, դժվար, բայց ընթանում ենք հենց ա՛յս ճանապարհով: Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում և ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների:

Մենք ընթանում ենք առանց ընդհատումների և հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը:Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Թիվ 1

Recent Posts

Լևոն Բարսեղյանը կգլխավորի եվրոպամետ ուժերի դաշինքը

«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…

15 minutes ago

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90 տոկոսը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…

44 minutes ago

Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…

1 hour ago

Ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները. Թորոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…

1 hour ago

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. Փաշինյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ սա…

2 hours ago