Լրահոս 24/7

Ադրբեջանը վայելում է արժանի հեղինակություն. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։

«Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչում ունեցող հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, վայելում է արժանի հեղինակություն համաշխարհային ասպարեզում և ակտիվորեն մասնակցում է միջազգային օրակարգի կարևոր հարցերի լուծմանը:

Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային փոխգործակցության հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով զարգացնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում ջանքերի համակարգումը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին, ընթանում է Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդման հունով», – ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Եվրոպական անվտանգության բլոկը ուժեղ չի լինի առանց Թուրքիայի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է բարեփոխել իր…

26 minutes ago

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ սեպտեմբեր. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «1988թ. այս օրերին՝…

45 minutes ago

ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ի իր դեսպանատներից ֆինանսավորել վրացական ընդդիմությանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիությունը ծրագրում է ամեն գնով Վրաստանը վերադարձնել «ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի»։ Այս մասին հաղորդագրություն է…

1 hour ago

Հաստատվել է շրջհարկ վճարողների աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության…

1 hour ago

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ․ ԴՕԿ կուսակցություն

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ, այս մասին հայտարարություն…

2 hours ago

Երբ փակում են Եռաբլուր գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է. Ա. Քոչարյան

ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում հանգիստ թողնել Եռաբլուրը։ «Եռաբլուրը սրբավայր է, սովորական գերեզման…

2 hours ago