Լրահոս 24/7

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին՝ անկախության օրվա կապակցությամբ.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը վերջին 32 տարիների ընթացքում գործընկերություն է ձևավորել՝ անվտանգության և էներգետիկ համագործակցության հետ կապված փոխադարձ շահերի հիման վրա:

Մենք գնահատում ենք այս ոլորտներում մեր փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունը, ինչպես նաև ավելի ու ավելի կարևոր գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և կանաչ էներգիայի անցումը: Մեր համագործակցությունը շարունակելու է զուգահեռ ընթանալ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման և Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման հանձնառության հետ:

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը։ Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին՝ ձգձգված հակամարտության էջը շրջելու և ավելի լավ ապագա կառուցելու համար: Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին հասնելուն, որը կընդլայնի կապի հնարավորությունները և տնտեսական օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին:

Ադրբեջանի անկախությանը նվիրված այս կարևոր տոնական օրը ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», – գրել է Բլինքենը իր շնորհավորական ուղերձում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

4 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

4 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

4 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

5 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

5 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

6 hours ago