Լրահոս 24/7

Քննարկում՝ նվերների հաշվառման և հանձնման գործընթացի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի և Բաց կառավարման շաբաթ գլոբալ նախաձեռնության շրջանակներում մայիսի 27-ին, կազմակերպվեց փորձագիտական քննարկում՝ պետության և համայնքային սեփականություն դարձող նվերների տնօրինման գործընթացի վերաբերյալ։

Արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը նշեց, որ ֆոկուսխմբային քննարկումներից հետո արդեն կա օրենսդրական մեկ փաթեթ, որն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների համար նվերներ ընդունելու արգելքը «Հանրային ծառայության մասին» օրենքում տևական ժամանակ առկա է եղել, սակայն ոլորտում բազմաթիվ խնդիրներ կային, որոնք արձանագրվել էին նաև միջազգային գործընկերների կողմից։

«2022թ.-ին Արդարադատության նախարարությունը համակարգային բարեփոխումներ նախաձեռնեց նվերների ինստիտուտի հետ կապված։ Հստակեցվեց «նվեր» հասկացությունը, այն հիմա բավականին լայն է և ընդգրկում է պաշտոնատար անձին տրվող ցանկացած գույքային առավելություն։ Հստակեցվեց նաև թույլատրելի նվերների շրջանակը։ Բացի այդ, նախատեսվեցին այն հիմքերը, որոնց դեպքում նվերը դառնալու է պետության սեփականությունը»,-նշեց Էլինա Գեղամյանը։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

11 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

12 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

13 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

13 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

13 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

14 hours ago