Լրահոս 24/7

Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն

Իսրայելի բանակի տանկերը և զրահամեքենաները հասել են Գազայի շրջանի հարավում տեղակայված Ռաֆահ քաղաքի կենտրոնական հատված, ըստ «Արմենպրես»-ի՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։

Ըստ աղբյուրի՝ Ռաֆահի կենտրոնական Ալ-Աուդա մզկիթի մոտ նկատվել են տանկեր և զրահամեքենաներ՝ զինված գնդացիրներով։

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ իրենց ուժերը շարունակում են գործել Ռաֆահի շրջանում՝ չմեկնաբանելով քաղաքի կենտրոն հաղորդվող առաջխաղացումը:

Հաղորդվում է նաև, որ անցած գիշերվա ընթացքում իսրայելական օդուժն ու տանկերը ռմբակոծել են Ռաֆահը։

Ըստ Գազայի հատվածի առողջապահական համակարգի հաղորդման՝ Ռաֆահ քաղաքում փախստականների վրանային ճամբարի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել, իսկ հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ են ստացել։

Միջազգային հանրությունն ու հումանիտար կազմակերպություններն արդեն իսկ դատապարտել են Իսրայելի կողմից հասցված հարվածը խաղաղ բնակչության դեմ։

Թիվ 1

Recent Posts

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով…

15 minutes ago

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն…

25 minutes ago

Լևոն Բարսեղյանը կգլխավորի եվրոպամետ ուժերի դաշինքը

«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…

45 minutes ago

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90 տոկոսը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…

2 hours ago

Ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները. Թորոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…

2 hours ago