Լրահոս 24/7

Ըստ Պուտինի` ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով հնարավոր գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության մասին հարցին։ 

ՌԴ նախագահի խոսքերը, ըստ «Արմենպրես»-ի, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։ 

«Այս պահին պատասխան չկա, քանի որ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Արևմուտքը Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողով հրավիրի և Ռուսաստանին հրավիրի այնտեղ։

«Ասում են (խմբ․ նկատի ունի Ուկրաինայի ղեկավարությանը)` մենք պատրաստ չենք հիմա հրավիրել Ռուսաստանին, բայց հետո պատրաստ կլինենք։ Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել՝ ոչ հիմա, ոչ ավելի ուշ, ոչ մեկ տարի առաջ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Թիվ 1

Recent Posts

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով…

14 minutes ago

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն…

24 minutes ago

Լևոն Բարսեղյանը կգլխավորի եվրոպամետ ուժերի դաշինքը

«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…

44 minutes ago

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90 տոկոսը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…

1 hour ago

Ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները. Թորոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…

2 hours ago