Լրահոս 24/7

Բորելը հայտարարել է պաշտպանական համագործակցության համաշխարհային ցանց ստեղծելու մտադրության մասին

Եվրամիությունը մտադիր է ստեղծել երրորդ երկրների հետ պաշտպանական համագործակցության ցանց և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում միանալ դրան, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում բացելով Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։

«Սպառնալիքների քանակն ավելանում է: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ: Ես հենց նոր ստորագրեցի առաջին (խմբ․՝ համաձայնագրերը) Մոլդովայի և Նորվեգիայի հետ: Մենք պատրաստում ենք ևս վեցը: Եվ ես հրավիրում եմ բոլորին, ովքեր շահագրգռված են Եվրոպական Միությանը մոտենալու և մեզ հետ անվտանգության ու պաշտպանական համագործակցություն կառուցելու հարցում, քանի որ ցանկանում ենք ստեղծել պաշտպանական գործընկերության ցանց ամբողջ աշխարհում», – հայտարարել է Բորելը։

Իր խոսքում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն պետք է արագ դառնա «ունակ խաղացող պաշտպանության և անվտանգության ոլորտում»։

Թիվ 1

Recent Posts

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով…

17 minutes ago

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն…

27 minutes ago

Լևոն Բարսեղյանը կգլխավորի եվրոպամետ ուժերի դաշինքը

«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…

47 minutes ago

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90 տոկոսը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…

2 hours ago

Ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները. Թորոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…

2 hours ago