ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի զոհերի հարազատներին։
Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է հայտնել տեղի ունեցած աղետից.
«Դեբեդում այդ օրը ջրի մակարդակը հասել է մինչև 650 մ³, այսօր, օրինակ, 102 է. այսինքն՝ 6 անգամ շատ ջուր է եղել, ինչի հետևանքով առաջացել է այս աղետալի վիճակը։ Որոշ դիտակետերում 198 սմ նվազել է»։
Սանոսյանի խոսքով՝ Սանահին կայարանի թաղամասում 141 մարդ կա, որ գետի մյուս ափին են, բայց փրկարար պարաններով նրանց ամեն ինչ հասցվում է։
«Կան հսկայական վնասված ենթակառուցվածքներ։
Եթե երկաթուղուց սկսենք, մոտ 2 կմ-ի է հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, հիմնականում, Այրում կայարանից Սանահին կայարանի հատվածն է՝ մոտ 27 կմ հատվածի տարբեր տեղամասեր վնասված են, բացի այդ՝ վնասված են շատ սյուներ, ենթակայաններ, այսինքն՝ նաև հարակից ենթակառուցվածքները, և բավական երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու վերականգնման համար»։
Ըստ Սանոսյանի, Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որից հատկապես 5-ը՝ խոշոր, իսկ Մ6 ճանապարհը 43 հատվածով է վնասված. «43-ից 5-ում ճանապարհից ոչինչ չի մնացել, ամբողջ հատվածը վնասվել է, դրանից 4-ը վերականգնել ենք, 5-րդի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։
Վնասվել է նաև մոտ 20 կամուրջ, այդ թվում՝ Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի և Խաշթառակի կամուրջները։ Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունեն»։
Սանոսյանը նաև նշել է, որ ամենաշատը վնասվել է Քարկոփը.
«Ամբողջ գյուղը ջրածածկ է, գյուղը տարհանված է, և միայն երեկ են փրկարարները կարողացել այնտեղ աշխատել»։
2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկու հանդիպում. այս մասին տեղեկանում…
Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը…
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…