Լրահոս 24/7

Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին

Դամասկոսում մայիսի 29-ի երեկոյան հայտարարել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսին։ Հարվածի հետևանքով զոհվել է 1 երեխա, առնվազն 10 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Ըստ գործակալության զինվորական աղբյուրի՝ իսրայելական օդուժը Լիբանանի կողմից հարված է հասցրել Տարտուսից դեպի հյուսիս գտնվող Բանիյաս քաղաքի բնակելի շենքին ու ևս մեկ օբյեկտի:

Բանիյասի հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորների թիվը 12 է, իսկ ավիահարվածից զոհվել է 2 տարեկան մի աղջիկ։Իսրայելը վերջին տարիներին պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին։

Սովորաբար նման հարվածների թիրախ են դառնում Իրանի ռազմական խորհրդատուները և Դամասկոսի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները:

Թիվ 1

Recent Posts

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով…

16 minutes ago

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն…

25 minutes ago

Լևոն Բարսեղյանը կգլխավորի եվրոպամետ ուժերի դաշինքը

«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…

45 minutes ago

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90 տոկոսը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…

2 hours ago

Ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները. Թորոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…

2 hours ago