Լրահոս 24/7

Բագրատ Սրբազանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին

«Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն ընտանեկան միջավայրում էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում հանդիպման մասին լուրը հաստատեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ Ծառուկյանը «Ժպիտների քաղաք» հիմնադրամին մշտապես մեծ աջակցություն է ունեցել։

«Երկու կամ երեք օր առաջ էր, որ իր գրասենյակի միջոցով դիմել էինք, թե ինչ է հնարավոր անել Տավուշի և Լոռիի շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար։ Ուղղակի երեկոյան գնացինք այցի, որ հասկանանք, թե ինչ ծրագրեր են»,-ասաց Սրբազանը։

Հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվե՞լ են՝ Սրբազանը պատասխանեց.

«Եթե խոսել էլ ենք՝ լավ ենք արել, բայց դրա մասին խոսակցություն չկար, որովհետև ընտանիքում էր խոսակցությունը՝ զավակներ, մայր, թոռ, հարս, այսինքն՝ մեծ ընտանեկան հանդիպում էր։

Հիմա ամեն օր չենք գնալու ինչ-որ հարցերից խոսելու։ Ուրիշ մարդիկ էլ կան, որ դիմել են, խոսել են, պատրաստակամություն են հայտնել»,-ասաց Սրբազանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

12 minutes ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

31 minutes ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

39 minutes ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

1 hour ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

2 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

2 hours ago