Լրահոս 24/7

Փաշինյանը անդրադարձել է Տավուշի և Լուռու մարզերում տեղի ունեցած հեղեղումներին

Միջազգային գործընկերներից ստացել ենք պատրաստակամության ուղերձներ՝ աջակցություն ցուցաբերելու: Կարծում եմ՝ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 30-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի և Լուռու մարզերում տեղի ունեցած հեղեղումներին:

Կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել, և մոդուլյար, ժամանակավոր կամուրջների հարցում կարող են մեզ օգնել՝ արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք հիմա հետևյալ փուլում ենք. պետք է առավելագույնս արագ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից, և այստեղ մեծապես հույսներս դնում ենք ՏԿԵՆ-ի վրա: Այն պահին, երբ ամբողջական հստակ քանակների և տեսակների անվանումներ ունենանք, կարող ենք կոնկրետ արդեն դիմել»,- ասաց նախարարը:

Եթե կոնկրետ առաջարկություն է արվում աջակցության, պետք է շեշտը դնել կամուրջների կառուցման վրա, նկատեց Փաշինյանը:

«Կա մոդուլյար կարճաժամկետ, բայց նաև կապիտալ ներդրման տրամաբանությամբ. պետք է ստանդարտներին համապատասխան կամուրջներ կառուցենք,- ասաց նա և այս համատեքստում կարևորեց նաև կամուրջների կառուցման որակը:

Սանահինի կամրջին ոչ մի բան չի եղել: 7-րդ դարի կամուրջ է, չէ՞: Ինչո՞ւ ոչինչ չի եղել. որովհետև բարձր է այդ կամուրջը, և հիմքերը դրված են երկու մեծ ապառաժի վրա»:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

7 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

7 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

7 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

8 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

8 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

8 hours ago