Իրանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ և դատապարտյալների տեղափոխման կոմիտեի ղեկավար Ասքար Ջալալյանը հայտնել է, որ մի շարք դատապարտված օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ Աֆղանստանից, Թուրքիայից, Հնդկաստանից, Շրի Լանկայից, Ադրբեջանից, Իրաքից և Հայաստանից դատաիրավական համաձայնագրերի շրջանակներում վերադարձվել են իրենց երկրներ։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։
Նա հստակեցրել է, որ անցած իրանական տարվա ընթացքում երկիր է տեղափոխվել իրանցի 143 բանտարկյալ, իսկ իրենց երկրներ են վերադարձվել օտարերկրացի 291 բանտարկյալ։
Ջալալյանը նաև հայտնել է, որ այդ դատաիրավական համաձայնագրերից մի քանիսը դարձել են օրենք, իսկ որոշները՝ օրենքի վերածվելու ճանապարհին են։
«Մենք հույս ունենք, որ այս ոլորտում օրենսդրական գործընթացը կարագացվի»,- նշել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ…
Մարտի 3-16-ը տոմսային համակարգում համակարգում արձանագրվել է 4մլն 640.181 վավերացում, որից տրոլեյտբուսներում՝ 157.192, մետրոպոլիտենում՝ 1մլն…
Վերլուծաբանների եւ մեկնաբանների կողմից «չնկատված» մնաց Բաքվի «Գլոբալ խորհրդաժողով» անվանված միջոցառման բացման խոսքում Ադրբեջանի նախագահ…
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք» է անվանել ամերիկյան մամուլի հրապարակումները, թե, իբր, իր հատուկ…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…