Լրահոս 24/7

«Տավուշի և Լոռու մարզերում աղետի մասշտաբները շատ մեծ են». Կամո Ցուցուլյան

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած բնական աղետի՝ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ցուցուլյանը նախ նշել է, որ այս պահին անհետ կորածներ չկան, զոհերի քանակն էլ (4) չի ավելացել, հետևաբար փրկարարներն այս պահին իրականացնում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ:

«Տավուշի և Լոռու մարզերում աղետի մասշտաբները շատ մեծ են, կան բազմաթիվ փլուզումներ, ջրալցումներ, ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների փլուզումներ, բազմաբնակարան շենքերի ու տների, հասարակական նշանակության շենք-շինությունների, պտղատու այգիների ջրալցումներ: Վնասվել են գազատար ու ջրատար համակարգերը: Այդուհանդերձ, վերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնցում մինչ օրս ներգրավվել է 791 փրկարար: Մեր աշխատակիցները մասնակցում են նաև Քարկոփ համայնքի, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի և Թումանյան փողոցի մաքրման աշխատանքներին: Ջրահեռացման ու մաքրման աշխատանքները հատկապես Թումանյան փողոցում 90 տոկոսով ավարտվել են: Մնացած հատվածներում մաքրման աշխատանքները կավարտվեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Ցուցուլյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մարդկանց տարհանման և կեցության հետ կապված խնդիրներ չկան: Եթե Սանահին-Սարահարթ թաղամասի տարհանման գոտում գտնվող 141 բնակիչները ցանկանան արդեն իսկ տարհանված 137 համաքաղաքացիների պես տեղափոխվել աջ ափ, փրկարարները նրանց կօգնեն: Նրանք պարզապես իրենց կամքով են մնում այնտեղ, չեն ցանկանում թեկուզ ժամանակավորապես թողնել իրենց տները, ուստի ճոպանների միջոցով ապահովվում են սննդով: Խողովակի միջոցով փրկարարները նաև ջուր են տեղափոխում նրանց: Այնտեղ փրկարարները «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների հետ աշխատում են գազատարի վնասված հատվածի վերականգնման ուղղությամբ: Շուտով կլուծվի նաև էլեկտրականության հարցը, թեև փրկարար ծառայությունն արդեն իսկ աղետի գոտի է տեղափոխել 120 կիլովատ հզորությամբ երկու գեներատորներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում միացվել ցանցին:

Սանահին թաղամասում փրկարարները լուծում են նաև փոքր կամրջակներ կառուցելու հարցը, որպեսզի բնակչությունը կարողանա անխոչընդոտ ափից ափ տեղափոխվել: Միջոցներ են ձեռնարկվում նաև Ախթալա համայնքի համար փոքր կամուրջ կառուցելու ուղղությամբ: Ցուցուլյանի տեղեկացմամբ՝ այս պահին կա ընդհանուր առմամբ 441 տարհանված քաղաքացի, որոնցից 42-ը Տավուշի մարզում են, մնացածը Լոռու մարզում: 44 մարդ գտնվում է Ալավերդի քաղաքի հյուրանոցներում, ապահովված են անհրաժեշտ պարագաներով:   

Մարզպետարանն օրվա մեջ մեկ անգամ հաղորդակցությունից կտրված բնակավայրերի բնակիչներին տրամադրում է բավականաչափ սնունդ, թեև անհրաժեշտության առաջացման դեպքում մատակարարումների պարբերականությունը ցանկացած պահի կարող է ավելանալ: Վարչական ղեկավարները թեև հավաստում են, որ սննդի հավելյալ պաշարների կարիք մարդիկ չունեն, բայցևայնպես, մատակարարումները չեն ընդհատվում: 

«Թեև սկզբնական փուլում ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը բավարար են, բայցևայանպես ՀՀ կառավարությունը Տավուշի և Լոռու մարզերը հայտարարել է աղետի գոտի, դա նշանակում է, որ այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների գործընկերները ևս կարող են ընդգրկվել վերականգնողական աշխատանքներում: Փրկարար ծառայության աշխատանքները դեռ մեկ շաբաթ կշարունակվեն, իսկ հետո արդեն համապատասխան տեխնիկայի միջոցով մասնագիտացված կառույցների միջոցով կտարվեն վերականգնողական բնույթի աշխատանքներ: Օպերատիվ շտաբը դեռ տևական ժամանակ կշարունակի գործել, քանի որ պետական ենթակառուցվածքների վերակառուցումը կպահանջի երկար ժամանակ: Գետում ջրի մակարդակի նվազումից հետո կսկսվեն նաև գետի հունի մաքրման և պատնեշների վերականգնման աշխատանքները, քանի որ ափապաշտպան պատնեշները գրեթե ամբողջությամբ քանդվել են»,- ասել է Ցուցուլյանը: 

Թիվ 1

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

13 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

13 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

13 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

13 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

13 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

14 hours ago