ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հարավային Կովկասում տրանսպորտային միջոցների ապաշրջափակման թեմային։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժն ամբողջությամբ չի բացահայտվել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատճառով։
«Չեն ապաշրջափակվել այն երթուղիները, որոնք կապում են Հայաստանն ու Ադրբեջանը, պահպանվում են հակասությունները նաև, մի կողմից, Աբխազիայի ու Հարավային Օսիայի, մյուս կողմից՝ Վրաստանի միջև, որոնք նույնպես ազդում են ճանապարհների հետ կապված իրավիճակի վրա»,- ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ այժմ մեծ ջանքեր են գործադրվում «Հյուսիս հարավ» միջանցքի ընդլայնման վրա, այդ թվում՝ Ադրբեջանով ու Իրանով անցնող հարավային երկաթուղիների մոդեռնիզացիայի ուղղությամբ, շարունակվում են աշխատանքները գործող անցակետերի, այդ թվում ՝ «Վերին Լարսի» թողունակության բարձրացման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ իրենք հանդես են գալիս բոլոր ուղղությունները ներդաշնակորեն զարգացնելու և դրանք կիրառելու օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը։
2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկու հանդիպում. այս մասին տեղեկանում…
Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը…
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…