Լրահոս 24/7

Լարվածություն են առաջացնում հայ-ադրբեջանական հարաբերություններում. Բելոուսով

«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Ռուսաստանի հետ առճակատման իրենց ուղեգծով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

«Դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում՝ դրանով իսկ հասանելիություն ստանալով Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք դեպի կենտրոնական Ասիա։ Իրավիճակն ապակայունանում է, և Վրաստանում ֆինանսավորվում են բողոքի ակցիաները, որոնցից ակտիվ հակառուսական գործողություններ են իրականացվում։ Հայաստանին և Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար առանց առարկության պարտադրվում են միջնորդական ծառայություններ։

Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և թելադրանքով։ Հատուկ մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին ներգրավել իրենց շահերի տիրույթում», – ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

2 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

2 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

2 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

3 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

3 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

3 hours ago