ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը հայտնել է, որ բնակավայրերին հարող տարածքներում գծանշումների հարցը խնդրահարույց է։
Ի պատասխան ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցադրումների՝ նախարարը նշել է. «Մեր դիտարկումներն էլ ցույց են տալիս, որ ճանապարհների հարակից հատվածներում անօրինական կառուցապատումները, ոչ ճիշտ պայմաններ ապահովելը, նաև՝ անօրինական առևտուրը, որ արվում է շատ միջպետական ճանապարհների երթևեկելի մասերով, ստեղծել են բազմաթիվ, այդ թվում՝ անվտանգության ռիսկեր ու խնդիրներ»։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ անօրինական առևտրի հարցով դիմելու են տեսչական մարմիններ ու համայնքապետարաններ։ Ըստ նրա՝ սա վարչական պատասխանատվություն ենթադրող արարք է. «Կան դեպքեր, որտեղ մենք պատրաստ չենք զիջումների, հակառակը՝ ապօրինի կառուցապատումը վերանայելու և վերացնելու ուղղությամբ ենք գնալու՝ ապահովելով թե երթևեկության մասնակիցների, թե մարդկանց անվտանգությունը»։
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…