Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որտեղ ակցիա են իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, իրավիճակը լարվել է։
Ըստ «Արմենպրես»-ի հաղորդման, բողոքի ակցիայի ղեկավարները պահանջում էին, որպեսզի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կամ նախարարությունից որևէ մեկը իջնի և հանդիպի իրենց հետ, հակառակ դեպքում սպառնում էին, որ իրենք են բարձրանալու ԱԳՆ շենք։
Ոստիկանությունը մի քանի անգամ ցուցարարներին հորդորել է զերծ մնալ հակաիրավական գործողություններից՝ զգուշացնելով, որ ԱԳՆ-ն հատուկ պահպանվող տարածք է, որտեղ գործում է հատուկ անցագրային ռեժիմ։
Որոշ ժամանակ անց ցուցարարներն առաջ են շարժվել՝ փորձելով ճեղքել ԱԳՆ-ի դիմաց տեղակայված ոստիկանական պատը, ինչից հետո ոստիկանությունը գործողություններ է սկսել։
Ոստիկանությունը մի խումբ ցուցարարների բերման է ենթարկել։
ԱԳՆ-ի շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…