Լրահոս 24/7

Առաջին ալիքի հեռարձակումը վերականգնվել է

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերականգնվել է։ Նրա խոսքով, հեռուստաընկերությունը վճարել է պարտքը. «Մեզ համար կա մեկ կարմիր գիծ՝ ՀՀՌԾ-ին վճարվող գումարները, և բոլոր հեռուստաալիքները, որ իրենց ֆինանսական պարտավորությունները չեն կատարում, հետևում է սանկցիա։ Այդ սանկցիայի տակ ընկել են նաև հայկական հեռուստաալիքներ»։ 

Ռուսական հեռուստաալիքի պարտքը մոտ 2.5 մլն դրամ էր կազմել. «Մենք ստիպված էինք գնալ այդ քայլին, և ուրախությամբ պետք է ասեմ, որ հաջորդ օրը ռուսական ալիքը ամբողջությամբ մարեց պարտքը, և հեռարձակումը վերականգնվեց»։

Հայրապետյանը նաև ասել է, թե հայաստանյան մուլտիպլեքսում հեռարձակվող ռուսական ալիքների խոսույթի վերաբերյալ կներկայացվի Հայաստանի առաջարկները. «Թե ինչ առաջարկներ են դրանք, ես պոլիտկոռեկտ չեմ համարի հրապարակային քննարկել, կարևոր եմ համարում՝ նախևառաջ մեր ռուս գործընկերները ծանոթանան»։ Ըստ Հայրապետյանի՝ ինչ փոփոխություն էլ առաջարկել են միջպետական համաձայնագրում, դրանք միտված են ապահովելու մեխանիզմներ, որ խախտման պարագայում լինեն հետևանքներ։

Թիվ 1

Recent Posts

2024թ. տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2 հանդիպում

2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկու հանդիպում. այս մասին տեղեկանում…

12 minutes ago

Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է

Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը…

21 minutes ago

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

15 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

16 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

16 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

16 hours ago