Լրահոս 24/7

Խաչատուրյանը մեծապես կարևորել է նման քննարկումները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ներկա է գտնվել «Հայաստանի տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը:

Հանդես գալով բացման խոսքով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մեծապես կարևորել է նման քննարկումները և ընդգծել է, որ ցանկացած և հատկապես այս դեպքում՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է համապարփակ և խորքային վերլուծություն:

Նախագահը նշել է, որ առողջապահական արդյունավետ մոդելի կիրառումը հիմնարար նշանակություն ունի միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու և առողջապահության բարձր որակն ապահովելու, այն մեր քաղաքացիների համար մատչելի և առավել հարմարավետ դարձնելու տեսանկյունից:

Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Գագիկ Բադադյանը ներկայացրել է «ՀՀ առողջապահական համակարգի ընթացիկ վիճակը և առողջապահական ծառայությունների ֆինանսավորման հիմքերը» զեկույցը: Նույն կենտրոնի փորձագետ Գագիկ Հակոբյանն էլ անդրադարձել է առողջության ապահովագրության թեմային՝ այն դիտարկելով որպես ՀՀ առողջապահության համակարգի զարգացման բաղադրիչ:

Թիվ 1

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

13 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

13 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

13 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

13 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

13 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

14 hours ago