ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքները՝ ասելով, թե աղետի գոտու վերականգնման համար միջազգային գործընկերներից թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական աջակցության կարիք է լինելու։
Նրա խոսքով, Քարկոփում, որը հեղեղումներից ամենատուժած բնակավայրն է և միակն է, որի բնակիչներն ամբողջությամբ տարհանվել են, հսկայական մաքրման և վերականգնման աշխատանքներ են իրականացվել։
Ըստ նախարարի՝ քաղաքացիները պետք է ուշադիր լինեն անկած կենդանիներ նկատելիս և անպայման տեղեկացնեն պատասխանատու մարմիններին՝ հնարավոր համաճարակային իրավիճակներից խուսափելու համար։
Նրա խոսքով, ճանապարհների եզրերին որոշակի նստեցումներ են արդեն տեսանելի, փլուզումներ, որոնք, օրինակ, 3 օր առաջ չկային. «Ջուրն իր գործն արել է»,- ասել է նա՝ բնակիչներին հորդորելով զգոն լինել։
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…