«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հեղեղումից հետո օպերատիվ կերպով սկսել են վերականգնել Հայաստանի երկաթուղիները, դրանց վերականգնման համար գումար է հատկացնում Ռուսաստանը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը:
«Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մասնագետները օպերատիվ կերպով սկսել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի տարածքում մայիսի 25-26-ը տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով խաթարված Վրաստանի հետ Հայաստանի ներքին և միակ միջազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքները»,-ասված է Մատվեևի հաղորդագրության մեջ:
Նա հավելել է, որ երկաթուղու վերականգման համար ֆինանսական միջոցները հատկացնում է Ռուսաստանի Դաշնությունը՝ հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի ժողովրդին կենսական անհրաժեշտ բեռներով ապահովելու համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…