Իսրայելը Կատարի միջոցով հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ շարժմանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ջո Բայդենի խոսքով՝ այն բաղկացած է երեք փուլից՝ Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերում և ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդների վերադարձ, անժամկետ զինադադար և Գազայի հատվածի վերականգնման մեկնարկ։ Առաջին փուլում նախատեսվում է վեցշաբաթյա հրադադար հաստատել։
Սպիտակ տան ղեկավարը թե՛ ՀԱՄԱՍ-ին, թե՛ Իսրայելի իշխանությանը կոչ է արել հետևել այդ ծրագրին՝ հաշվի առնելով, որ, ըստ Բայդենի, Իսրայելում հակամարտությունը երկարաձգելու կողմնակիցներ կան:
«Աշխատում ենք «երկու պետության» բանաձևով կարգավորման ուղղությամբ՝ ապահովելու անվտանգություն, բարգավաճում և կայուն խաղաղություն Իսրայելի և Պաղեստինի համար»,- շեշտել է Բայդենը:
Նա համոզմունք է հայտնել, որ գործարքը կնպաստի Իսրայելի անվտանգությանը: Նա միաժամանակ աջակցություն է հայտնել ինքնապաշտպանվելու՝ Իսրայելի իրավունքին և խոստացել լինել Թել Ավիվի կողքին:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ:
Բայդենը դատապարտել է Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի համար ձերբակալման օրդեր տրամադրելու՝ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի պահանջը:
ՀԱՄԱՍ-ն ընդհանուր առմամբ դրական է արձագանքել հրադադարի առաջարկին: Իսրայելական կողմը հայտարարել է, որ անելու է հնարավորը՝ վերադարձնելու գերիներին, սակայն չի հրաժարվում ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու նպատակից:
Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…