Գլխավոր
08.11.2019

Կրեմլյան փափուկ ուժը և հասարակական մանիպուլյացիան

Կրեմլյան փափուկ ուժը և հասարակական մանիպուլյացիան

 

Հայաստանյան ներքաղաքական կյանքում վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Թեժ քննարկումներ սկսեցին ծավալվել հայտնի «Հուզանք և Զանգ» ներկայացումից հետո: Որոշ շրջանակներ աղջիկներին սկսեցին մեղադրել բոլոր գրված և չգրված մեղքերում: Հետաքրքիր է, որ հայաստանյան տիպի ցածր կրթական ցենզ ունեցող հասարակություններում մանիպուլյացիոն դաշտը բավականին պարարտ հող է ստեղծում տարատեսակ քարոզչական հնարքների համար: Եվ դրանք, որպես կանոն, կրեմլյան քարոզչական հնարքներն են՝ համեմված հակաարևմտյան տարրերով և ժողովրդավարական արժեքների դեմ ոռնոցով:

Համացանցում վերջին օրերին երևի թե ամենաշատ հնչեցված արտահայտությունը «Սատանիզմն» է կամ «Ազգային ավանդական արժեքները»: Չգիտես ինչու՝ փորձ է արվում փողոցային ներկայացումը մատուցել «Սատանիզմի» քողի տակ, որը ընդհանրապես կապ չունի ներկայացման հետ: Ընդ որում գրեթե չի խոսվում այս ներկայացման համատեքստում իրական ռեալ խնդրի մասին, որը կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր ունենալ: Խոսքը, իհարկե, ներկայացման համար հատկացված 2,7 միլիոն դրամի մասին է: Իհարկե, հարցը շահարկող շրջանակներին խնդրի իրական կողմը չի հետաքրքրում, և այդ շրջանակները, օգտագործելով հասարակության ցածր տեղեկացվածությունը, փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել այս ամենից: Թիրախում այժմ Արայիկ Հարութունյանն է, ում դեմ իսկական արշավ է սկսված:

Հարկ է ֆիքսել, որ հայտնի ներկայացումը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և «Հայոց պատմության», «Հայոց լեզվի» շուրջ բարձրացվող հարցերը ընդամենը պատրվակ են քաղաքական դիվիդենտեր հավաքելու համար: Սա խորը քաղաքական գործընթաց է, որը Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի մի մասն է կազմում: Վերը նշվածը հասկանալու համար պետք է ընդամենը դիտարկել Արայիկ Հարութունյանի դեմ արշավ կազմակերպածների շրջանակները: Անգամ ամենամակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ այդ շրջանակները հարում են նախկին ռևանշիստական ուժերին, որոնց սնուցում է Կրեմլը:

Փաստացի, Կրեմլը իր տեղական լաքեյների միջոցով սկսել է օգտագործել ներքաղաքական հարցերում իր սիրած գործիքներից մեկը՝ իբրև թե «Պիղծ այլասերված արևմուտքը ոչնչացնում է ազգային արժեքները»: Ընդհանրապես, այսպես կոչված «Ազգային ավանդական արժեքների» համար պայքարը կրեմլյան փափուկ ուժի դրսևորումներից է: Այստեղ տարընթերցումներից խուսափելու համար հարկ է նշել, որ վերոնշյալը ընդհանրապես կապ չունի իրական ազգային արժեքների հետ: Եվ որպես կանոն, ովքեր գոռում են ԼԳԲՏ համայնքի կողմից իբրև թե հասարակության համար վտանգների մասին, շատ շուտով պարզվում է, որ իրենք այս կամ այն կերպ կապ ունեն նրանց հետ: Վառ ապացույց էր այն երիտասարդը, ով կանաչ հեղուկ էր լցնում ներկայացում իրականացնող աղջիկների վրա: Հետագայում պարզվեց, որ նա ոչ ավել-ոչ պակաս միասեռականների փարթիների է գնացել:

Վերջին օրերին հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումը ավելի մեծ երանգներ է ստացել: ՀՅԴ-ի երիտասարդական կառույցներից մեկի անդամները նստացույց են սկսել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով: Իհարկե, երիտասարդների կողմից քաղաքացիական ակտիվությունը գովելի է՝ անկախ այն հանգամանքից՝ պահանջը ընդունելի է թե ոչ:  Հասարակությունը լավ է հիշում, թե նախկին իշխանությունների օրոք նստացույց անողները քանի րոպե հետո էին հայտնվում ոստիկանական բաժամունքներում: Սակայն դա անցյալում էր:

Նոր Հայաստանում յուրաքանչյուր ոք կարող է հանգիստ բարձրաձայնել իր պահանջները և ավելին՝ ինչպես այս երիտասարդների դեպքում երևաց՝ նրանց պահանջին անձամբ ծանոթացավ վարչապետը: Սակայն այստեղ մեկ հարց է առաջանում: Ու՞ր էր ՀՅԴ-ն, երբ կուսակցական ուսխորհուրդները ուսանողներին տանում էին Սերժ Սարգսյանի հանրահավաքներին:  Ու՞ր էր ՀՅԴ-ն, երբ Տնտեսագիտական համալսարանի հանրապետականացված խուժանը Տարոն Մարգարյանի «տիեզերական» թեզի պաշտպանության ժամանակ հարձակվում էր լրագրողների վրա: Ու՞ր էր ՀՅԴ-ն, երբ 2008-ին, 2013-ին, 2018-ին ուսանողների առջև դռներ էին փակվում, որպեսզի նրանք չմասնակցեին բողոքի գործողություններին: Ու՞ր էր ՀՅԴ-ն, երբ կրթական համակարգը լողում էր կոռուպցիոն ծովի մեջ: Ճիշտ է, կոալիցիոն համաձայնության մեջ նախկին իշխանությունների հետ և ավելին՝ տարիներ շարունակ հենց ՀՅԴ-ին էր վստահված կրթության ոլորտը: ՀՅԴ-ն ինքն է նաև պատասխանատվություն կրում կրթության ոլորտում այսօրվա իրավիճակի համար: Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները պետք է լինեն, և այդ ճանապարհին խավարամտությունը և մարտնչող տգիտությունը չպետք է տեղ ունենան հասարակական անցուդարձում: Արայիկ Հարությունյանը պետք է շարունակի պաշտոնավարել և իրականացնել իրական ռեֆորմներ կրթության ոլորտում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է