2018 թվականից հետո վարչապետի առաջարկով պետք է քննարկումներ տեղի ունենային Հայ Առաքելական Եկեղեցու և Կառավարության միջև, և այդ քննարկումների արդյունքում պետք է լուծվեին բոլոր հարցերը, այդ թվում՝ հարկային դաշտի ու աջակցության հետ կապված: Ցավոք սրտի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների համապատասխան պահվածքի հետևանքով այդ երկխոսությունը չստացվեց, բայց ապագայում չեմ բացառում, որ նման հնարավորություններ կլինեն: Այդ մասին 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե արդյոք վարչապետի աշխատակազմը հավուր պատշաճի աշխատանք տարե՞լ է ՊՊԾ-ի հետ այն մասին, որ կաթողիկոսն ունի անարգել մուտքի իրավունք անգամ Կառավարական թիվ 1 մասնաշենք:
Արայիկ Հարությունյանը նաև պարզաբանել է, որ երբ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանության գտնվող քաղաքական ուժը և Կառավարությունը համապատասխան քաղաքական գործիքներով են հարաբերվում տվյալ կառույցի կամ կազմակերպման հետ:
«Հետևաբար, նման վերաբերմունք է արտահայտվում այնպես, ինչպես կլինի ցանկացած քաղաքական խմբավորման, խմբակի կամ կուսակցության նկատմամբ, որը մասնակցում է այս կամ այն քաղաքական գործընթացի:
Ինչ վերաբերում է միջոցառումներին և արարողակարգային գործընթացներին՝ էլի, երբ մի կառույցի ղեկավար, տվյալ դեպքում՝ Հայ Առաքելական եկեղեցու գլխում կանգնած կաթողիկոսը, ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդություն, և այդ շարժման ներկայացուցիչները թե՛ տվյալ օրը, թե՛ տվյալ օրվան նախորդող օրերին, թե՛ վերջին օրերին դրսևորում են հասարակական կարգի խախտում, ոստիկանության և տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում, հետևաբար (եթե կոնկրետ վերաբերում է Մայիսի 28-ին) մայիսի 28-ի անվտանգությունն ապահովող մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին՝ պարզելու, թե արդյոք վեղարով տվյալ տարածք եկած խումբը չի՞ պատրաստվում իր մյուս գործընկերների նման սադրել տվյալ միջոցառումը: Վարչապետն այս հարցին անդրադարձել է: Երբ պարզվել է, որ նրանք ընդամենը 2-3 րոպեով պետք է բարձրանան և հեռանան տարածքից, նրանց թույլատրվել է անցնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք»,- պարզաբանել է Արայիկ Հարությունյանը:
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…