Լրահոս 24/7

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը լրտեսում է Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի դեմ»․ Գալուզին

Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանի առջև այսօր ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացման միջոցառումների համալիր իրականացման առաջարկին։

Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- ասել է նա։

Գալուզինն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու և սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության»։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

14 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

14 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

15 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

15 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

16 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

16 hours ago