Լրահոս 24/7

Ադրբեջանը, Հունգարիան, Վրաստանը և Ռումինիան կստեղծեն համատեղ ձեռնարկություն

Ադրբեջանը, Հունգարիան, Վրաստանը և Ռումինիան մտադիր են ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ եվրոպական շուկա կանաչ էներգիա արտահանելու համար։ Այս մասին Բաքվի էներգետիկ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

«Մենք մշակում ենք Կասպից-Սև ծով-Եվրոպա միջանցքի նախագիծը, որով կարտահանվի կանաչ էներգիա։ Այս ծրագրի շրջանակներում մենք 7 նախարարական հանդիպում ենք անցկացրել գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի հետ։ Գլխավոր գրասենյակը կլինի Բուխարեստում»,- ընդգծել է Շահբազովը։

Նա հավելել է, որ ծրագրի առաջին տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի մինչև 2024 թվականի վերջ։

«Ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք օգտագործել Կասպից ծովի ափամերձ գոտու ներուժը, որը գնահատվում է 157 ԳՎտ, եթե խոսքը հողմային էներգիայի մասին է»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով, դա թույլ կտա եվրոպական շուկա արտահանել 4 ԳՎտ կանաչ էլեկտրաէներգիա։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

13 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

13 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

13 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

14 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

14 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

14 hours ago