Լրահոս 24/7

Հունգարիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման առաջընթացը

«Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման առաջընթացը»,-այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավելի լուրջ քայլեր են ձեռնարկել։ Մաղթում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն․ երկու ժողովուրդներն էլ արժանի են խաղաղ ապրելու։ Հունգարիան ԵՄ-ում իր նախագահության ընթացքում կշարունակի աջակցել այս տարածաշրջանում բոլոր խաղաղ նախաձեռնություններին»,- ասել է Սիյարտոն։

Նախարարի խոսքով՝ Հունգարիան կհետևի, որպեսզի Եվրամիությունը հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ և «կրակի վրա յուղ չավելացնի»․

«Կարծում ենք, որ եթե ԵՄ-ն ցանկանում է 10 մլն եվրո հատկացնել Հայաստանին ականազերծման համար, նմանատիպ օգնություն պետք է հատկացվի նաև Ադրբեջանին։ Մենք պետք է աջակցենք խաղաղ գործընթացին, այլ ոչ թե խոչընդոտենք դրան»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

5 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

6 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

7 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

7 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

7 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

8 hours ago