Լրահոս 24/7

ԱՄՆ-ը հետևում է մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանում. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանցի տնտեսագետ, լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությանը:

Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անդամների ձերբակալություններով և կոչ է անում կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակվող ձերբակալություններով։ Նրանք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատության իրավունքը, դրա համար չպետք է ձերբակալվեն:

Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- ընդգծել է Միլլերը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

14 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

36 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

55 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

59 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago