Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարյալի» անցակետի աշխատակիցները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։
Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 08:36-ին սարքերն արձանագրել են ջրի մակարդակի փոփոխություն Դևդորակի սառցադաշտի հովտում, որը գտնվում է Կազբեկի լանջին:
Սառցադաշտից է սկիզբ առնում Ամալի գետը, որը միանում է Թերեքին․ այն հոսում է վրացական կողմից «Դարյալի» հսկիչ անցակետի, իսկ ռուսական կողմից՝ «Վերին Լարսի» մոտով։
«Դարյալի» անցակետի, ինչպես նաև պարեկային և սահմանապահ ոստիկանության, մաքսային ծառայության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր։
Դեպքի վայր է մեկնել Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը՝ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցների, ինչպես նաև երկրաբանների հետ։
Հաղորդվում է, որ երկու ուղղություններով փակվել է ավտոմոբիլների երթևեկությունը Գվելեթի գյուղի մոտ, որը գտնվում է անցակետից 3 կմ հարավ:
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում ձնահյուսի պատճառով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…