Լրահոս 24/7

Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով

Քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։

«Նախագծով սահմանվում է, որ քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։

Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անունը,ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, քվեարկության օրը և ժամանակը, ընտրական տեղամասը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը։

Հիմնականում նախագծի անհրաժեշտությունը առաջացել է թղթային նամակներից ազատվելու համար, հետագայում նաև ԿԸՀ-ն հավելվածի առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարողանալու է տեղեկատվություն ստանալ իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի վերաբերյալ»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ներկայում գործող կարգավորումները բավականին հնացած են։ «Գործ ունենք դեռևս 2006 թվականին ընդունված կարգավորման հետ, որով ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ»-ին, և «Հայփոստ»-ը թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում քաղաքացիներին։ Այս ծանուցումները շատ դեպքերում չեն հասել քաղաքացիներին։

Ըստ այդմ, այս տեղեկացման եղանակը համարում ենք անարդյունավետ։ Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն դրամ՝ 823 հազար ընտրողների համար։

Այս ամսվա մեկնարկին մենք ունենք 2,4 միլիոն ընտրող, և, եթե գործող օրենսդրությամբ գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին ծախսը կարող է գերազանցել 800 միլիոն դրամը։

Եվ դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով նաև տեխնոլոգիական միջոցների և մարդկանց նշված տեղեկությունը հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,-եզրափակեց Ղազարյանը։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

10 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

10 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

11 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

11 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

11 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

12 hours ago