Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցում են «Հարավկովկասյան երկաթուղիներին»

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունից հայտնում են, որ Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները։

««Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ-ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ: Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։

Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ են տրամադրել վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 30 ավտոմեքենայի մասին է, որից 15-ը՝ հոփեր-դոզատորներ, 15 դումփքար (dump car – տարբեր տեսակի ինքնաթափ վագոններ) և ջերմաքարշ, ինչպես նաև 10 մեխանիկ՝ վերականգնողական շարժակազմի հետ աշխատելու համար։

Ներկայումս, բացի ՀԿԵ-ի շուրջ 300 աշխատակիցներից, վերականգնողական աշխատանքներում ներգրավված են «Ռուսական երկաթուղիների» կառուցվածքի մեջ մտնող տարբեր ստորաբաժանումների և ընկերությունների 35 մասնագետներ և «Վրացական երկաթուղիների» 10 աշխատակիցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

11 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

11 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

11 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

11 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

12 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

12 hours ago