ՀՀ-ն և Ադրբեջանը որոշակի հաջողությունների են հասել. Ալիև

Կահիրեում տեղի է ունեցել Ադրբեջանի և Եգիպտոսի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիևի և Աբդել Ֆաթթահ աս Սիսիի ներկայությամբ գործակցության զարգացման փաստաթղթեր են ստորագրվել սպորտի, էներգետիկայի, արտահանման, ներդրումների, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Նախագահների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Աս Սիսին տեղեկացրել է, որ օրակարգում են եղել միջազգային և տարածաշրջանային հարցեր:

«Եվս մեկ անգամ ընդգծել եմ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը և հայտնել այդ ջանքերին մեր աջակցության մասին»,- նշել է Եգիպտոսի նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ Երևան-Բաքու կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը:

Ալիևն էլ հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշակի հաջողությունների են հասել սահմանների հստակեցման հարցում:

«Գնահատում ենք սա որպես դրական փաստ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

9 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

10 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

11 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

11 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

11 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

12 hours ago