Երևանի ավագանու անդամ Հայկ Սահակյանը գրել է.
«Աստծուն ապավինող սրբազանը սկզբում սառեցնում է Աստծուն տված խոստումը, հետո խոստովանում, որ ամենևին չէր ցանկանում դառնալ եկեղեցական, հետո ատելության խոսք է տարածում ու սուտ խոսում, խորհուրդ տալիս բերաները լվալ… Ու այս ամենը անում է Աստծուն ապավինելով… Մեզ միշտ թվում է, թե մարդիկ խոսքում են իրենց ժամանակի մասին, բայց, օրինակ, Վազգեն Սարգսյանի` մեռոնին թույն խառնողների մասին խոսքը շատ ուղիղ մեր ժամանակների մասին է: Կայիափային էլ թվում էր, թե ինքը Աստծուն ապավինելով է խաչում Հիսուս Նազովրեցուն… Բագրատ սրբազանը ապավինում է Քոչարյանին, Պուտինին և ՀԱՊԿ ին, բայց անունը դնում է … Աստված: Վաղուց ժամանակն է 《Հայ, Հայաստան, Աստված》 կարգախոսը ճշտել՝ 《Պուտին, Քոչարյան, ՀԱՊԿ》։ Գլխավոր հարցը՝ շարժման հետևում կանգնած ուժերը հուշե՞լ են Բագրատ Գալստանյանին, որ ՀԱՊԿ- ին պետք է դիմել ճիշտ հոդվածով, թե չէ չի գա… Բերան լվացող լրաագրողներն էլ, փոխանակ հետևից ման գան, ճիշտ կանեն՝ հուշեն, որ Հայաստանը սառեցրել է իր անդամությունը ՀԱՊԿ-ում, ուստի սառեցված սրբազանը չպետք է ակնկալի սառեցված ՀԱՊԿ-ի օգնությունը… Բագրատ սրբազան չկա այլևս, որովհետև հոգևորականը հոգու հանգստությամբ է զբաղվում, ոչ թե հոգեորսությամբ։
Հ.Գ. Խոշոր հաշվով՝ սա հայ ժողովրդի հաղթանակն է ռուսական միութենական պետության, ՀՀ տարածքով միջանցք ստանալու և Հայաստանը ռուսական ծայրագավառի վերածելու հավակնությունների նկատմամբ»:
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…