Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը ներկայացրեց հունիսին մայրաքաղաքում անցկացված և անցկացվելիք մշակութային միջոցառումները։
«Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը պատմական իրադարձություն է հայ և համաշխարհային դասական կատարողական արվեստում:
Տասնամյակների կենսագրություն ունեցող պրոֆեսիոնալ և շատ նվագախմբերի համար նույնիսկ դժվարին համարվող բարդագույն ծրագրով հանդես կգա Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողներից, երաժշտական այլ հաստատություններից կազմավորված պատանեկան նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի հատուկ հյուրն աշխարհահռչակ երաժիշտ, մեր ժամանակների մեծագույն ջութակահար Ագուստին Հադելիխն է»,- ասաց նա:
Գոշ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 12-ին վերանորոգումից հետո իր դռները կբացի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հունիսը լի է մշակութային միջոցառումներով, ապա ընդգծեց՝ քաղաքականության էական փոփոխություն կա:
«Քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի, բարձրարժեք երաժշտության վրա, որի առաջարկը միգուցե բավարար չափով չէ։ Եվ նույն բալետային փառատոնը, սիմֆոնիկ փառատոնը, որ տեղի են ունենալու աշնանը, հենց այդ քաղաքականության մաս են»,- ասաց Ավինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…