Categories: Facebook

7261 ընտանիք 1 տարվա ընթացքում բնակարանի տեր է դարձել. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով:

«Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր մեկնարկել:

Շատ կարեւոր է արձանագրել, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վարկերը աճել են 24.9 տոկոսով:

Այս ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երեւանում 5, մարզերում 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով:

Ամենաուրախալին այն է, սակայն, որ օրինակ «Ազգային հիփոթեքային ընկերությունում» ներկայում նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ:

Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն վարկ են վերցնում, այլեւ փող են աշխատում եւ վաղաժամկետ ազատվում հիփոթեքային վարկի բեռից»,-նշել է նա:

editors

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

33 seconds ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

15 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

25 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

49 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

1 hour ago

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

1 hour ago