Բավականին բովանդակային փոփոխություններ են կատարվում Հարկային օրենսգրքի մեջ ու սրանց ընդհանուր նպատակն այն է, որ մենք ի վերջո մոտենանք արդար հարկային համակարգին, այսինքն մարդիկ, որոնք աշխատում են նույն ոլորտում, իրարից մի քանի անգամ տարբեր հարկային բեռ չունենան, բայց ոլորտների մեջ նույնպես հարկային բեռը խտրական չլինի: Այս մասին այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Շրջանառության հարկի վերաբերյալ նա ասաց, որ թեև մի կողմից անվանական դրույքաչափը բարձրանում է, բայց մյուս կողմից՝ ընկերություններն ունեն իրենց ծախսերը փաստաթղթավորելու ու հարկը պակասեցնելու իրավունք:
«Այն ոլորտներում, որտեղ որ դրույքաչափը բարձրացվում է, ծառայությունների ոլորտում օրինակ, եթե ծախսագրելու հնարավորություն չկա, հիմա տրվում է»,- ասաց նա և նշեց, որ այս փոփոխությունների նպատակը ֆիսկալ չէ:
«Այսինքն մենք չենք փորձում սրա արդյունքում ավելի հարկեր հավաքել, մենք ցանկանում ենք ուղղակի այս պահին փաստացի կիսաաղավաղված հարկային համակարգը բերել ավելի հասկանալի ու նորմալ ստանդարտների»,- հավելեց նա:
Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…