Արտահերթ նիստի միջնորդությանն ընդդիմադիր 35 պատգամավորից 33-ն է միացել

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել վաղը՝ ժ․18.30 կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու մասին։

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում, ԱԺ կանոնակարգի համաձայն, հունիսի 17-ին՝ ժ․18.30, արտահերթ նիստ կգումարվի օրենքի ուժով.

«Մենք, իհարկե, գիտենք քաղաքական մեծամասնության՝ նաև նախկինում ցուցաբերած վարքագծից, որ իրենք, որպես կանոն, նաև այդ նիստերն են տապալում։

Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ սահմանադրությամբ ԱԺ պատգամավորների առնվազն 1/4-ի, տվյալ դեպքում՝ 27 պատգամավորի մասին է խոսքը։ Բայց մենք ունենք 33, կարող ենք համարել՝ 35 (որովհետև երկուսը տեխնիկական պատճառներով չեն հասցրել ստորագրել) պատգամավորի ստորագրություն, որ ԱԺ նիստը պետք է լինի»։

Ըստ նրա՝ թե ինչ վարքագիծ կցուցաբերեն իշխանությունները, կանխատեսելի է.

«Բայց նաև ևս մեկ անգամ ցույց կտա իրենց մտադրությունը, տրամադրվածությունը»։

Թիվ 1

Recent Posts

Երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում էր Ուկրաինայում Ամերիկայի դեմ

Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…

4 minutes ago

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…

52 minutes ago

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

16 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

17 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

17 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

17 hours ago