Երևան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի երեք հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են

Մ-5, Երևան – Արմավիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում (կմ17+530-կմ18+200, կմ 25+593-կմ29+385 և կմ32+675-կմ33+833) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Արմավիրի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5,62կմ է։ Ճանապարհի որոշ հատվածներում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհային հագուստի քանդման‚ հողային և այլ աշխատանքներ։

Նախագծով նախատեսված է նաև կմ 35+457 – կմ 37+054 տեղամասում ջրահեռացման համակարգի վերականգնում։

Կնորոգվեն նաև ճանապարհին առկա թունելն ու կամուրջը։

Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 2 մլրդ 376 մլն դրամ։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

9 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

11 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

11 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

11 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

12 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

12 hours ago