Հրապարակեք բոլոր մուտքերը և ծախսերը, որ արել է շարժումը. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ամբիոնից դիմելով նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին, ասաց. «Ստիպված եմ խոսել նրանց դատարկ աթոռների հետ»:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հեգնական տոնով են խոսել իրենց շարժման՝ իբր դրսից ֆինանսավորման մասին՝ փորձելով պնդել, թե նման բան չկա:

Ալեքսանյանը մեջբերեց ռուս պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոյի գրառումը, որը նա արել էր անցած ամսվա 26-ին՝ հանրահավաքի օրը:

«Եվ այս ծաղրածուները որոշել էին Հայաստանում իշխանությո՞ւն վերցնել: Նորից հատկացվել են հարյուրավոր միլիոններ Փաշինյանի հեռացման համար, և այդ հարյուրավոր միլիոնները նորից գողացվել են էֆեկտիվ մենեջերների կողմից… Թու… Նա գոնե խաչը հանե՞ց»,- մի փոքր հատված ընթերցեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ եթե նման բան է հայտարարում ռուսական պետական ալիքների մշտական հյուր, իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող ռուս պրոպագանդիստը, արդյոք լեգիտիմ չէ՞ հարցը՝ արդյոք նման բան կա՞:

«Որովհետև եթե մեր ընդդիմադիր գործընկերները պնդում են, թե նման բան չկա, դա ապացուցելու մի ճանապարհ կա, հարգելի՛ գործընկերներ, հրապարակել այն բոլոր ֆինանսական մուտքերը, որ ունեցել է շարժումը և նաև, պարոն Կորոտչենկոյի այդ մտավախությունը՝ գողանալու հետ կապված, փարատելու համար հրապարակել ծախսերը, որոնք կան»,- հորդորեց պատգամավորը:

Նա ընդդիմադիրներին մինչև ժամը 16:00-ն ժամանակ տրամադրեց հրապարակելու այն բոլոր մուտքերը և ծախսերը, որ արել է իրենց շարժումը:

«Միայն դա անելուց հետո լեգիտիմորեն կկարողանան ծաղրել դրսից ֆինանսավորման մասին իրենց թեզերը»,- խոսքը եզրափակեց Վահագն Ալեքսանյանը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

2 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

2 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

2 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

3 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

3 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago