Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանրային ճնշումը բավարար չի համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու համար։ Մինասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իմպիչմենթի գործընթացը իր տրամաբանական ավարտին պետք է հասնի արդյունքի կանխատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումով։
Դա նշանակում է առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ կարողանանք գոնե մոտավոր (չեմ ասում 100 տոկոսով) ունենալ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված, որը հակված կլինի այս գործողությանը միանալուն։ Այս պահի դրությամբ ես չեմ կարող արձանագրել այդ իրավիճակը։
Հանրային ճնշում կա։ Բայց այդ ճնշումը բավարա՞ր է։ Ոչ, իմ գնահատմամբ՝ բավարար չէ»,- ասաց Մինասյանը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…