

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆինանսների նախարարին հարցրել է բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտքից.
«Նախարարն, իհարկե, նշեց, որ այդ պարտքը կֆինանսավորվի մինչև տարեվերջ, բայց բժշկական հաստատությունների ծախսերը ամսական են։ Եւ մի նման վատ իրավիճակ կարող է ստեղծվել (անցյալ տարվանից սա կա), երբ բժշկական հաստատությունները չեն վճարել աշխատավարձերը ժամանակին, որովհետև չեն ֆինանսավորվել։ Անցյալ տարի էլ է որոշ տեղերում նման իրավիճակ եղել, մի երկու-երեք ամիս ուշացում է եղել, հետո տնօրենները տեսչական մարմինների կողմից տուգանվել են մեծ թվերով, տնօրեններն անձամբ տուգանվել են աշխատավարձ չտալու համար, թեև չէին կարող տալ, որովհետև չեն ֆինանսավորվել»,- ասել է նա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ իրենք ռիսկերի մասին տեղեկացրել են. «Տեղեկացրել ենք, որ կարող են լինել ռիսկեր, բայց մեր գործընկերները մեծ տվյալների հիման վրա կանխատեսել են, որ մեծ շեղումներ չեն լինի։
Այն շեղումները, որ հիմա կան, որի պատճառով հավելյալ գումար հատկացրինք, մեծ չեն այդ ծավալների համեմատ. թույլատրելի շեղումներ են։ Բայց մենք պետք է նայենք մեր հնարավորությունների տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այս համակարգը գործի, որ հավելյալ անսպասելի ֆինանսական պարտականություններ չառաջանան մեզ համար»։
«Ասում եք՝ մեծ չի, բայց եթե բուժհաստատության այդ պահի 5 ամսվա շրջանառության մոտ 10%-ն է կազմում գումարը (մի դեպքում՝ 250 մլն, 300 մլն, 130 մլն), շատ մեծ թիվ է»,- արձագանքել է Արսեն Թորոսյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…