«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է իրականացրել «Ջրվեժ» անտառպարկում

Ս․թ․ հունիսի 8-ին Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերության՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ աշխատակիցները 1977թ․ հիմնադրված «Ջրվեժ» անտառպարկում մասնակցել են մասշտաբային շաբաթօրյակի։ Բնության հանդեպ պատասխանատվությունն ու հոգատարությունն ընկերության արժեհամակարգի կարևորագույն ելակետերից է։   2000-ից ավելի սոֆթեցի բնասերները մաքրել են անտառպարկի 50 հեկտար տարածք, ճանապարհները և լիճը, ինչպես նաև տնկել են տոսախ և արմավաշուշան տեսակի թփատեսակներ։

Ի դեպ, «Ջրվեժ» անտառպարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակի ծառատեսակներ և բույսեր, այդ թվում՝ արևելյան սոսին, հուրանավոր կելրեյթերին: Չնայած տեղատարափ անձրևին, բնասերներն ավարտին են հասցրել սկսած գործը։   Հավելենք, որ Հայաստանի ամենամեծ ՏՏ ընկերության «Սոֆթ Կոնստակտ»-ի աջակցությամբ «Ջրվեժ» անտառպարկում կտեղադրվեն նաև  ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

1 hour ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

1 hour ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

2 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

2 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

2 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

2 hours ago