Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին․

«Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը սխալ է հասկացվել, ԼՂ կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել»,- ասել է նա՝ հավելելով, – «Թե մեկը, թե մյուսը նշանակել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետև 1996 թվականից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել Լիսաբոնի փաստաթղթին․ 1996 թվականին ինտերնետ չի եղել»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել՝ իշխանությունը զավթելու ու պահելու համար․

«2020թ․ հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի հայտարարությունները փոխեցին «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի մասին առնվազն իմ պատկերացումները, որովհետև վերջին շրջանի հայտարարությունները, ԼՏՊ փորձերը՝ կղերաֆեոդալական էլիտան համախմբելու, ինչպես նաև մի շարք հայտարարություններ ցույց են տալիս, որ այդ հոդվածը ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ այդ խաբեության մի անբաժանելի մաս։ Ինչու, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ն ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել, թե իրենք չեն ասել՝ ԼՂ անկախությունն անհնար է։ Սա կղերաֆեոդալական խաբեության մաս է միանշանակ»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

10 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

10 hours ago