Ոստիկանները ստիպված էին անել գործողություններ. Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին

«Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում, և մենք շատ անգամներ զգուշացրել ենք մարդկանց, որոնք կազմակերպել են միտինգները` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց, ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ էր, և ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,–ասել է նա։

Խաչատուրյանը վստահեցրել է, որ իշխանությունը, օրենսդիր և գործադիր մարմինները հակված չեն որևէ քաղաքացու վիճակը վատացնելու, ավելորդ խնդիրներ ունենալու և ուժով կարգի հրավիրելու․

«Իմ խնդրանքն է, որ մարդիկ մեզ և ոստիկանությանն այդպիսի իրավիճակի առաջ չդնեն։

Մենք, որպես ժողովրդավարական երկիր, ուզում ենք` ամեն ինչ տեղի ունենա օրենքի շրջանակում։ Ցավոք սրտի, այսօրվա միտինգի կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած…

11 minutes ago

Քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի…

25 minutes ago

Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք

Դիմում եմ Եվրոդաշինքի առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հստակ դիրքորոշում արտահայտել միջպետական գանգատների հետկանչի,…

41 minutes ago

Պենտագոնն արձագանքել է ՀՀ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում…

52 minutes ago

Ադրբեջանն է այլևս այդ դիտորդներին պահում սահմանին. Սիմոնյան

«Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ քաղաքացիական դիտորդները, ապա ինքն է այդ դիտորդներին այլևս պահում…

1 hour ago

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք. Սուքիասյան

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը…

1 hour ago