Քառակուսի սենյակներում նստելով չի լինելու ոչ մի բան, մարդիկ, ովքեր ապրում են հայրենիքի ու պետության զգացումով, իրավունք չունեն վերամբարձ ապրելու, նրանց տեղը փողոցն ու հրապարակն է. «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Բագրատ Գալստանյանը։
Նա վստահեցրեց՝ շարժումը հասնելու է նպատակակետին և դա միայն իշխանափոխության համար չէ։
«Սա քաղաքակրթական ու արժեքների փոփոխության մասին է, կյանքի փոփոխության մասին է, ազգային ազատագրական, հոգևոր վերելքի մասին է, այս բառերը դուրս են գրվել մեր կյանքից հիմա»։
Նա նկատեց՝ երբ ասում է, որ սա չակնկալիքների պայքար է, մարդիկ սկսում են վերլուծություններ անել, խոհափիլիսոփայական տրակտատներ հայտնել․ «Այո՛, սա չակնկալիքների մասին է, ոչ թե աթոռների ու փողերի»։
Բագրատ Գալստանյանի խոսքով՝ հունիսի 12-ին իշխանությունը և նրա ղեկավարը ցույց տվեցին, որ պատրաստ են ամեն ինչի, ու ամբողջ իրավապահ համակարգը լծված է այդ ամեն ինչն արդարացնելուն։ Նա ընդգծեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ իրենք որոշել են վերաձևակերպել շարժման տրամաբանությունը։
«Այդ մասին կիմանաք այս մի քանի օրերի ընթացքում», – նշեց նա։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…