Քրիստոնեական մեծ եկեղեցիների առաջնորդները իսրայելական իշխանություններին մեղադրել են երկրում քրիստոնյաների ներկայության վրա «համակարգված գրոհի» ու նրանց դեմ հարկային վարույթ հարուցելու մեջ։
Հայտարարությամբ են հանդես եկել Երուսաղեմի հայոց պատրիարքությունն ու հունական ուղղափառ եկեղեցին։
Ըստ հայտարարության՝ այդ քայլը խաթարում է դարավոր ստատուս քվոն և արտացոլում աճող անհանդուրժողականությունը երկրում քրիստոնյաների ներկայության նկատմամբ։ Իսրայելցի պաշտոնյաները անհամաձայնությունը համարում են սովորական ֆինանսական խնդիր:
Քրիստոնյա եկեղեցիները խոշոր հողատերեր են և ասում են, որ երկարամյա ավանդույթի համաձայն՝ գույքահարկ չեն վճարում: Նրանք ասում են, որ իրենց միջոցները ուղղվում են այնպիսի ծառայությունների, որոնք օգուտ են բերում պետությանը․ դպրոցներ, հիվանդանոցներ և ծերանոցներ:
Թել Ավիվի, Ռամլայի, Նազարեթի և Երուսաղեմի քաղաքապետարանները վերջին ամիսներին կամ նախազգուշական նամակներ են ուղարկել, կամ սկսել են դատական գործողություններ ենթադրյալ հարկային պարտավորությունների համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…