Flyone Armenian տեղեկացնում է.
ՈՒրախ ենք տեղեկացնել, որ այժմ կարող եք ԱՆՎՃԱՐ ՀԱՇՎԱՌՎԵԼ ԱՌՑԱՆՑ՝ մեկնումից 7 օր առաջ www.flyone.am կայքում և FLYONE հավելվածում:
✅Հաշվառման սկիզբ. Առցանց հաշվառումը բացվում է մեկնումից 7 օր առաջ
✅Հաշվառման ավարտ. Առցանց հաշվառումն ավարտվում է մեկնումից 4 ժամ առաջ
Անվճար առցանց հաշվառման քայլերի հաջորդականությունը՝ ստորև.
ԱՆՎՃԱՐ առցանց հաշվառումն իրականացվում է FlyOne.am կայքում կամ համանուն հավելվածում․
✔️“Իմ թռիչքներ” բաժնում ավելացրեք “ամրագրում”
✔️Մուտքագրեք տոմսի ամրագրման վեցանիշ ծածկագիրը և ուղևորի ազգանունը՝ լատինատառ։
✔️Սեղմելով «Սկսել գրանցումը» կոճակը՝ անցեք առաջ։
✔️Անձնագրային տվյալների մուտքագրումից հետո արդեն հասել եք հաշվառման վերջին փուլին․ Տոմսի գնման ժամանակ նշված էլ․ հասցեին ստացեք նստեցման կտրոնի PDF տարբերակը։
ԱՆՎՃԱՐ հաշվառման ընթացքում հասանելի են նաև այլ վճարովի ծառայություններ՝ ինչպիսիք են նստատեղի ընտրությունը, թույլատրելի ուղեբեռի ավելացումը և այլն, որոնցից կարող եք օգտվել ըստ անհրաժեշտության։
Խնդրում ենք հաշվառվել ժամանակին` հնարավոր անհարմարություններից խուսափելու համար։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…